Ռուս խաղաղապահները շարունակում են օգնություն ցուցաբերել Արցախի տուժած բնակիչներին

Ռուսական խաղաղապահ զորախմբի բժշկական ջոկատի մասնագետները շարունակում են որակյալ և մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերել Արցախի  տուժած բնակիչներին։ Այս մասին հայտնում են  ՌԴ խաղաղապահ զորախմբի տելեգրամյան ալիքում։

Բժշկական թիմում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների բժիշկներ, այդ թվում՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ, համաճարակաբաններ և հոգեբաններ։

Նշվում է, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի տարածքում տեղակայվել է բլոկ-մոդուլային ճամբար՝ հագեցած ժամանակակից բժշկական սարքավորումներով, որոնք թույլ են տալիս օրական մինչև 80 ռենտգեն և ուլտրաձայնային հետազոտություններ անել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել