Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին Անդրանիկ Թևանյանին

Քիչ առաջ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ մի քանի ցուցարարներ փակեցին Գլխավոր փոստատան հատվածին հարող Սարյան- Բուզանդ փողոցների խաչմերուկը, որից անմիջապես հետո խաչմերուկը բացվեց ոստիկանական ուժերի կողմից` բերման ենթարկելով շուրջ 10 ցուցարարների, այդ թվում նաև Անդրանիկ Թևանյանին:

Տեղեկացնենք նաև, որ ոստիկանության ուժերը առավոտյան ժամը 7.30-ից սկսած մեծաքանակ ուժեր են կուտակել Հանրապետության հրապարակում` մի քանի շարքերով կենդանի պատ կառուցելով կառավարության շենքի դիմաց:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 11.00-ին կառավարության շենքում տեղի է ունենալու կառավարության հերթական նիստը, որը ըստ Ազգային կոմիտեի ներկայացուցիչ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի, ցուցարարները պետք է թույլ չտան` արգելափակելով կառավարոթյան շենքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել