Եվրամիությունը Ադրբեջանին պատասխանատու է համարում Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը հարգելու համար։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ասել է, ԵՄ-ն միջոցներ կձեռնարկի ընդդեմ Ադրբեջանի, եթե արցախահայությունը ճնշումների ենթարկվի։
«Ադրբեջանը պատասխանատու է Ղարաբաղի հայերի իրավունքների հարգման և անվտանգության ապահովման համար, ներառյալ սեփական տներում ապրելու իրավունքը՝ առանց սպառնալիքների կամ խտրականության: Քաղաքացիների հարկադիր տեղահանումը ռազմական կամ այլ միջոցների կիրառմամբ կդիմավորվի հակազդեցությամբ: ԵՄ-ի վճռական պատասխանը․ Եվրամիությունը պատրաստ է համապատասխան միջոցներ ձեռնարկել իրավիճակի հետագա վատթարացման դեպքում»,- ասված է Բորելի հայտարարության մեջ։
Ավելի վաղ Եվրախորհրդարանի ավելի քան 60 պատգամավորներ կոչ էին արել ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ կապված Լեռնային Ղարաբաղում իրականացվող օպերացիայի հետ։