Ռուս խաղաղապահների սպանության համար մեղադրվող ադրբեջանցի հրամանատարը հեռացվել է ծառայությունից

Ադրբեջանի զինված ուժերի կորպուսի հրամանատարը, որի ենթակաները մեղավոր են ռուս խաղաղապահների մահվան մեջ, հեռացվել է ծառայությունից, լրագրողներին հայտնել է ՌԴ իրավապահ մարմինների աղբյուրը։ Այս մասին գրում է ТАСС լրատվական գործակալությունը։

«Ադրբեջանի զինված ուժերի հրամանատարը, որի ենթակաները մեղավոր են ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների մահվան մեջ, հեռացվել է ծառայությունից, հանցագործության առաջին կասկածյալները կալանավորվել են»,- ասել է աղբյուրը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել