Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույց է ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ կարևոր է հարգել Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության իրավունքները և ապահովել անվտանգությունը։ Այս մասին զրույցից հետո հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Գրում է ТАСС լրատվական գործակալությունը։

«Վլադիմիր Պուտինն ընդգծել է Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությունը»,- ասված է ուղերձում։

Ալիեւը ներողություն է խնդրել Պուտինից եւ խորը ցավակցություն հայտնել Ղարաբաղում ռուս խաղաղապահների մահվան կապակցությամբ։

Պուտինն ու Ալիևը քննարկել են նաև Ղարաբաղում իրավիճակի հետագա կայունացման և հումանիտար խնդիրների հաղթահարմանն ուղղված առաջնահերթ քայլերը, ինչպես նաև նշել են Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ռուս խաղաղապահների աջակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման կարևորությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել