Լյոկան հրաժարվել է ելույթ ունենալ Սնուփ Դոգի համերգին

Լյոկան(Վալերի Ղազարյան) հրաժարվել է հիփ-հոփի աստղ Սնուփ Դոգի երեւանյան համերգի բացման հատվածում իր ելույթից: Այս մասին արցախցի ռեփերը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում:

«Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսելուց անմիջապես հետո որոշում եմ կայացրել հրաժարվել Սնուփ Դոգի համերգին ելույթից: Իմ ընտանիքը, բարեկամները, ընկերները այս պահին գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Ի վիճակի չեմ ավելին ասելու»,- գրել է նա:

Համերգը նախատեսված է սեպտեմբերի 23-ին՝ «Հրազդան» մարզադաշտում:

Snoop Dogg-ի երևանյան համերգի կազմակերպիչ Doping Space ընկերությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք համերգի վերաբերյալ շուտով հանդես կգա հայտարարությամբ.

«Խաղաղություն ամենքին»,- նշել են նրանք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել