Հենրիխ Մխիթարյանը կոչով դիմել է սպորտի աշխարհին և լրատվամիջոցների գործընկերներին․ «Սա ցեղասպանություն է»

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Արցախի մասին․

«Լեռնային Ղարաբաղում ռազմական հարձակման տակ է գտնվում 120 հազար խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 հազար երեխա։

Ադրբեջանը վերսկսել է պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ՝ գնդակոծելով խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները 9-ամսյա կանխամտածված շրջափակումից, սովից և հումանիտար օգնության մերժումից հետո։

Ինչպես ասում են փորձագետները, սա ցեղասպանություն է։

Կոչ եմ անում իմ երկրպագուներին, սպորտի աշխարհին և լրատվամիջոցների գործընկերներին արձագանքել և օգնել տարածել խաղաղության վերականգնման ձայնը։
Երեխաները թիրախ ՉԵՆ, և արդեն 2 երեխա է սպանվել, 13-ը վիրավորվել են»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել