Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո Հանրապետության հրապարակում ամեն ինչ հանգիստ է, ճանապարհները բաց են։
Ոստիկանական ուժերը թե՛ կառավարության շենքի մուտքերի մոտ, թե՛ հրապարակում հսկողություն են իրականացնում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին, կառավարության շենքի մոտ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում։ «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը իշխանափոխության կոչեր էր հնչեցնում։ Ակցիայի ընթացքում բախում տեղի ունեցավ քաղաքացիների ու ոստիկանների միջև, կոտրվեցին կառավարության շենքի լուսամուտները, ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակներ կիրառվեցին։ Բախման հետևանքով մի շարք ոստիկաններ ու քաղաքացիներ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան։