Տեղեկություններ են տարածվում, որ Ադրբեջանը կրակ է բացել Ստեփանակերտի ուղղությամբ

Տեղեկություններ են տարածվում, որ Ադրբեջանը ռմբակոծության է դիմել Ստեփանակերտի շրջակայքում, օդային տագնապ է միացվել։ Արցախի ՊՆ-ն պաշտոնական հայտարարություն դեռ չի տարածել։

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ Արցախում սկսել են տեղային հակաահաբեկչական միջոցառումներ ադրբեջանցի զինծառայողների անվտանգությունն ապահովելու և Ադրբեջանի սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ իր էջում գրել է․

«Ադրբեջանը կեղծ ահաբեկչական մեղադրանքը հնչեցնելով Արցախի հասցեին, այս պահին տարբեր ռազմական օբյեկտների ուղղությամբ, տարբեր միջոցներով, զինատեսակներով կրակ է բացել:

Առաջնահերթ թիրախներ են ընտրվել, որոնք այս պահին կրակի տակ են: Այս պահին հստակ չի, թե քաղաքացիական օբյեկտները ևս թիրախավորվում ե՞ն, թե՞ ոչ, բայց հարվածները շարունակվում են»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, թե իբր սեպտեմբերի 19-ին ժամը 11:45-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումները Ասկերանի շրջանում խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով ականանետեր ու հրաձգային զենք, ինչի հետևանքով վիրավորում են ստացել ադրբեջանական ԶՈւ երկու զինծառայողներ, ամբողջովին սուտ է և չի համապատասխանում իրականությանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել