«Երևանի ավագանու մանդատը չէ, որ մեզ հետաքրքրում է». Անդրանիկ Թևանյան

Երևանի ավագանու ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Անդրանիկ Թևանյանը մասնակցել է քվեարկությանը։

Մինչ այդ, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե իրենց խնդիրը ոչ թե քաղաքապետ դառնալն է, այլ ամբողջական իշխանափոխություն անելը։ «Մենք պատերազմի և խաղաղության ընտրության մեջ ենք»,- ասել է նա։

Խոսելով հետընտրական հնարավոր զարգացումների մասին, նա նշել է, թե այդ ամենը կախված է իրավիճակից։ Հարցին՝ եթե քաղաքապետ չդառնա, կաշխատի որպես ավագանի, Թևանյանն ասել է. «Ես այդ մասին չեմ մտածում, մենք գնում ենք ամբողջական իշխանափոխության։ Երևանի ավագանու մանդատը չէ, որ մեզ հետաքրքրում է»։

Նա հիշեցրել է, որ ընտրություններից առաջ վայր էր դրել պատգամավորական մանդատը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել