Նիկոլ Փաշինյանը՝ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը թափանցիկ է։ Այս մասին այսօր՝ սեպտեբերի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց վարաչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ-ն չի կարող արտաքին քաղաքականության վեկտորը փոխել այն իմաստով, որ ՀՀ քաղաքականությունը միշտ կողմնորոշված է ըստ Հայաստանի պետական շահերի։ Հետևաաբար Հայաստանի արտաքին քաղաքականությունը միշտ ուղենշված է»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը չմեկնաբանեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը՝ ընդգծելով, որ ինքը նախընտրում է մեկնաբանել իր գործընկերների հայտարարությունները։

«Վլադիմիր Պուտինին ուղված իմ նամակում ես իրադության մեր գնահատականն եմ ներկայացրել, այն ինչ ասել եմ այս տարվա ընթացքում մեր 7-8 հեռախոսային խոսակցությունների ժամանակ»,-ասաց նա։

Վարչապետն անդրադարձավ նաև սահմանային իրադրությանը՝ նշելով, որ իրադրության գնահատականը չի փոխվել կառավարության նախորդ նիստից ի վեր։

«Ցավոք սրտի Գրանադայում որևէ փաստաթուղթ չի նախատեսվում, որ կստորագրվի։ Ցավոք սրտի, ոչ։ Եթե փաստաթուղթ նախատեսվեր ստրոգրվել, դա կնշանակեր, որ մենք համարել ենք, որ այդ փաստաթուղթը համապատասխանում է հավասարակշռված շահին ՀՀ-ի և մենք պատրաստ ենք ստորագրել։ Մենք ասել ենք, որ խաղաղության օրակարգն է մեր առաջնահերթությունը և մենք ուզում ենք հնարավորինս արագ, ասենք՝ մինչև տարեվերջ, մյուս տարվա սկիզբ ստորագրել Ադրբեջանի հետ պայմանագիր և մենք ամեն ինչ անում ենք դրա համար։ Շատ կուզեի ձեզ ասել՝ այո Գրանադայում պատրաստվում է ստորագրվել փաստաթուղթ, բայց ցավոք սրտի՝ ոչ։ Հույս ունենք, որ կհասնենք մեր խնդրի լուծմանը։ Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ծայրահեղ ճգնաժամը նեգատիվ ազդեցություն է ունենում խաղաղ գործընթացի վրա և Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, մենք դրա պատճառով շատ ժամանակ ենք կորցրել»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել