ԵՄ դիտորդական առաքելությունն ակտիվացել է Գեղարքունիքում և Սյունիքում

ԵՄ դիտորդական առաքելությունը ակտիվացրել է պարեկային գործունեությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ շրջաններում՝ ցանկացած ռազմական իրադարձություն դիտարկելու նպատակով։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ասված է ՀՀ–ում ԵՄ առաքելության X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցի  պաշտոնական էջում։

«Տեղում մեր ներկայության շնորհիվ ձգտում ենք նպաստել լարվածության նվազմանն ու ապահովել իրավիճակի անաչառ լուսաբանումը»,–նշված է X-ում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել