ՀՀ-ից Իրաքի Հանրապետություն (Բաղդադ) կգործուղվի պատվիրակություն

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի 5-րդ նիստին մասնակցելու նպատակով 2023 թվականի սեպտեմբերի 11-13-ը Իրաքի Հանրապետություն (Բաղդադ) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Պատվիրակության անդամների՝ Իրաքի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել՝

1) Վահան Քերոբյանինը, Շարլ Մալասինը՝ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

2) Վահան Կոստանյանինը, Արսեն Առաքելյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

3) Լիլիթ Սարոյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

4) Կարեն Ղարիբյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին հատկացված միջոցների հաշվին.

5) Տաթևիկ Սողոմոնյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել պատվիրակության՝ Իրաքի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել