Առավոտյան արդեն զգալի ծավալի ալյուր է մատակարարվել Ստեփանակերտի արտադրամասերին

Պատկան մարմինների կողմից շարունակաբար գործադրվում են բոլոր ջանքերը վառելիքի եվ ցորենի ունեցած սուղ պաշարների պայմաններում բնակչության հացի կարիքը գոնե մասնակիորեն բավարարելու համար: Այս մասին հայտնում է Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը։

«Ամենօրյա ռեժիմով հավաքագրվում են ցորենի պաշարներ և ստացված ալյուրը անմիջապես ուղղվում է հացի արտադրամասերին՝ ըստ ունեցած հնարավորությունների: Այսօր առավոտյան արդեն զգալի ծավալի ալյուր է մատակարարվել Ստեփանակերտի արտադրամասերին, իսկ մինչև օրվա վերջ կմատակարարվի այսօրվա և վաղվա հացի պահանջարկի շուրջ 70%-ի չափով ալյուր:

Շրջաններում նույնպես համապատասխան աշխատանք է տարվում այդ ուղղությամբ»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել