2023 թ. առաջին կիսամյակում 440 մարդ դիմել է Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցելու համար։
Ըստ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների՝ ցանկում կան Ադրբեջանի 2 և Թուրքիայի 10 քաղաքացիներ։ Ադրբեջանի քաղաքացիներից մեկի դիմումը կարճվել է, երկրորդինը նշված չէ։
Թուրքիայի 10 քաղաքացիներից երկուսի դիմումը կարճվել է, մեկը` մերժվել, մյուս դիմումների ընթացքի մասին չի նշվում։
Ի դեպ, աշխարհի ամենաանվտանգ 117 երկրների շարքում Հայաստանը 25-րդն է։