Երևանի 3 վարչական շրջաններում և Վայոց ձորի մարզում վթարային ջրանջատումներ են

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. օգոստոսի 24-ին․

-ժամը 09:30-17:00-ն կդադարեցվի Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի ջրամատակարարումը,

-ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նուբարաշենի խճուղու ջրամատակարարումը,

-ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ 1-14 փողոցների, Նորագավիթ 2 փ. 1, 2 նրբանցքների, Նորագավիթ 1 փ. 1, 2, 3, 4, 5 նրբանցքների, Նորագավիթ 3 փ. 1 նրբ., Նորագավիթ 4 փ. 1 նրբ., Նորագավիթ 6 փ. 1, 2 նրբանցքների, Նորագավիթ 7 փ. 1 նրբ., Նորագավիթ 9 փ. 1, 2 նրբանցքների, Նորագավիթ 11 փ. 2 նրբ., Նորագավիթ 12 փ. 3 նրբ., Արտաշատի Խճուղու ջրամատակարարումը,

-ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Սերո Խանզադյան փողոցի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել