Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է հայ զինծառայողի ձերբակալման մասին։
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկատվության համաձայն, զինծառայողին ձերբակալել են իբր դիվերսիոն-հետախուզության փորձի ժամանակ։
Ձերբակալվածը վիրավոր է։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել է՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ է:
Նախորդիվ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նախնական տվյալներով` մարտական դիրքը թողել է պահեստազորային, վարժական հավաքի մասնակից Գ. Ո.-ն:
Քննվում են պահեստազորայինի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը և բոլոր հանգամանքները: