Քրեական դատավարության ընթացքում անձանց բանկային ավանդների և այլ գույքի վրա կալանք կարող է դրվել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի որոշմամբ:
Դատավարական գործողությունների կատարման ընթացքում առգրավվող գույքը պետք է նշվի և մանրամասն նկարագրվի համապատասխան դատավարական գործողության արձանագրության մեջ, որի երկրորդ օրինակը տրվում է գույքը տիրապետողին:
Դատավարության ընթացքում դրամական տույժեր նշանակելը, ինչպես նաև գույքը հարկադրաբար օտարելը կարող է կատարվել միայն դատարանի որոշմամբ: