Շովիում հայտնաբերվել է 19-րդ զոհի մարմինը

Վրաստանի Ռաճայի մարզի Օնիի մունիցիպալիտետի Շովի հանգստավայրում տեղի ունեցած տարերային աղետի զոհերի թիվն այս պահի դրությամբ (ժամը 13:00) հասել է 19-ի, հայտնում է Aliq.ge-ն։

Տեղեկությունը հաստատել է Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։

Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ին, ժամը 16:00-ի սահմաններում տեղեկություն տարածվեց, որ Շովի հանգստավայրում սողանքային փլուզումներ են տեղի ունեցել: Փրկարարական աշխատանքները սկսվել են բոթից մոտ 3 ժամ անց։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել