8-10 աստիճանով կբարձրանա օդի ջերմաստիճանը․ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևան քաղաքում՝ հուլիսի 31-ի ցերեկը, օգոստոսի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 4-5-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում` հուլիսի 31-ի ցերեկը, օգոստոսի 1-3-ին, 5-ին առանձին շրջաններում, 4-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 4-ին առանձին վայերում՝ ինտենսիվ։ Օգոստոսի 3-5-ին առանձին վայերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավային 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախի Հանրապետությունում 8-10 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել