Պաշտպանը չի քննարկում այն բողոքները, որոնք
- պետք է լուծվեն միայն դատական կարգով,
- վերաբերում են ոչ պետական մարմինների եւ կազմակերպությունների գործողությունների հետեւանքով մարդու իրավունքների խախտումներին,
- ներկայացվել են մեկ տարուց ավելի ուշ այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքների խախտման մասին,
- Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքով մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտման մասին չեն վկայում,
անանուն են կամ չեն պարունակում դիմողի անունը, ազգանունը, բնակության վայրը (հասցեն), հեռախոսահամարը կամ իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը եւ գտնվելու վայրը, - պահանջ չեն պարունակում:
Պաշտպանը դադարեցնում է բողոքի քննարկումը, եթե քննարկումը սկսելուց հետո շահագրգիռ անձը հայց կամ բողոք է ներկայացրել դատարան: