Տաքսիի վարորդը փող աշխատելու հեշտ ձև էր գտել՝ չհասկանալով արարքի լրջությունը

Վահե Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011 թ -ից իրեն պատկանող «ԲՄՎ-525» մակնիշի ավտոմեքենայով զբաղվել է տաքսի ծառայություն մատուցելով. hաճախորդներ գտնելու համար հիմնականում կայանել է «Ծղոտներ» հյուրանոցային համալիրի մոտ և տաքսի ծառայություն մատուցել նաև համալիր այցելող մարմնավաճառներին։ 

Այղ րնթացքում ծանոթացել է մի շարք մարմնավաճառներ հետ, փոխանակվել է հեռախոսահամարով։

Դատական տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ 2011 թ-ից մինչև 2013թ փետրվար ամսվա վերջերը րնկած ժամանակահատվածում, պայմանավորվածության համաձայն, գույքային օգուտ ստանալով մարմնավաճառների կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիտավորությամբ, պարբերաբար, գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար կազմակերպել է վերջիններիս ինտիմ հանդիպումները իր ծանոթ տղամարդկանց հետ, և յուրաքանչյուր դեպքով հաճախորդ ապահովելու ծառայության դիմաց նրանցից որպես միջնորդավճար՝ 3.000-ական ՀՀ դրամ ստանալով, երկու և ավելի անձանց օգտագործելով, նպաստել է աղջիկների պոռնկությամբ զբաղվելուն:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել