Ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը․ Արցախի ՊՆ

Հաղորդագրություն Հուլիսի 14- ին, ժամը 11:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ բացի հրաձգային զենքից կիրառելով նաև 82 մմ տրամաչափի ականանետ և ՁՀՆ-7 նռնականետ։ Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ-ն։

«Հայկական կողմում կորուստներ չկան։

Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել