Հայաստանի Հանրապետության մարզային բաժանման, մարզերի վարչական կենտրոնների, համայնքների, նոր համայնքների ստեղծումը կամ նոր բնակավայրերի հիմնումը, բնակավայրերի դասակարգման փոփոխումը, ինչպես նաև մարզերի, բնակավայրերի, թաղամասերի, համայնքների անվանումներն ու վերանվանումները կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ` «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու միջոցով:
Բնակավայրերի վերանվանումները կատարվում են միայն պատմական անվանումները վերականգնելու, օտար, ոչ բարեհունչ և կրկնվող անվանումները վերացնելու նպատակով` հաշվի առնելով բնակավայրի բնակչության կարծիքը:
Մարզերի, Երևան քաղաքի և համայնքների սահմանների նկարագրությունը և սահմանների նկարագրության փոփոխությունները կառավարության առաջարկությամբ սահմանվում են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով։
Համայնքների և մարզերի սահմանների ամրացումը իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: