Երեկ՝ հուլիսի 10-ին, ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում 90 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհահռչակ գիտնական, Հայաստանի ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Կալիֆորնիայի պետական համալսարանի Արդի հայոց պատմության ամբիոնի հիմնադիր ու առաջին վարիչ, «Հայաստանի Հանրապետություն» կոթողային քառահատոր աշխատության և Հայոց ցեղասպանության ու պատմական հայրենիքի վերաբերյալ բազմաթիվ գրքերի հեղինակ Ռիչարդ Գ․ Հովհաննիսյանը։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԱՀՀԿ լրատվական ծառայությունը։ Հիշեցնենք, որ Ռիչարդ Հովհաննիսյանը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրն է։