Ի՞նչ կարգով են ներկայացվում ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց կողմից դիմում-բողոքները

Կարգապահական մեկուսարանի աշխատողներն ամենօրյա շրջագայության ընթացքում պարտավոր են ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձից ընդունել ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր առաջարկություններ, դիմումներ և բողոքներ:

Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին և հասարակական միավորումներին հասցեագրված առաջարկությունները, դիմումները և բողոքներն ուղարկվում են կարգապահական մեկուսարանի վարչակազմի, պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով:

Քրեական հետապնդման մարմնի որոշումների և գործողությունների դեմ ուղղված բողոքները, ինչպես նաև կարգապահական մեկուսարանի նկատմամբ հսկողություն իրականացնող մարմիններին հասցեագրված առաջարկությունները, դիմումներն ու բողոքներն ուղարկվում են հասցեատիրոջը` երեք օրվա ընթացքում:

Առաջարկությունների, դիմումների և բողոքների ուղարկման ծախսերը կատարվում են պետության հաշվին: Արգելվում է դիմումների, բողոքների և առաջարկությունների ընդունման ժամանակավոր դադարեցումը կամ սահմանափակումը:

Ինչպես նաև արգելվում է իրենց օրինական շահերի և իրավունքների խախտման վերաբերյալ դիմումներ, բողոքներ և առաջարկություններ ներկայացնող ձերբակալվածների նկատմամբ հետապնդումը: Հետապնդում իրականացնող պաշտոնատար անձինք կրում են օրենքով սահմանված պատասխանատվություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել