Կայացել է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը:
Ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության 5 աշխատակցի նկատմամաբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները։ Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո հանձնաժողովը որոշում կայացրել դիմել ոստիկանության պետ-ՆԳՆ տեղակալին՝ 4 ծառայողի նկատմամբ կիրառելու «ծառայությունից ազատում» կարգապահական տույժը, իսկ մեկի նկատմամբ իրականացված ծառայողական քննությունը դադարեցվեց։