Մոր ծնունդը վերածվեց դժբախտության

38-ամյա Արտակ Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր մոր՝ Վարդուհի Հակոբյանի ծնդնյան օրվա կապակցությամբ իրենց բնակարանում կայացած խնջույքի ժամանակ բարձր երաժշտություն միացնելու առիթով վիճաբանության մեջ է մտել Դավիթ Ղազարյանի հետ, որի ընթացքում միմյանց փոխադարձ հարվածներ հասցնելով՝ տեղափոխվել են բակ։

Վիճաբանության ձայներից բակ դուրս եկած բակ դուրս եկած Դավիթ Ղազարյանի մայրը և հարևաններից Սարգիս Մանուկյաը: Նրանց հաջողվել է առանձնացնել կռվողներին, որի ընթացքում մեղադրյալ Արտակ Միրզոյանը  Դավիթ Ղազարյանի հարվածելու համար ձեռքերն անփութորեն թափահարելու արդյունքում ձախ ձեռքի արմունկով հարվածել է վիճաբանությունը կանխելու նպատակով իրենց մոտեցող Վարդան Գեղամյանի ձախ քունքի շրջանին: Որից հետո տուժողը գլխի ծոծրակային շրջանով վայր է ընկել, գլուխը հարվածելով եզրաքարին,  ինչի հետևանքով նրա առողջությանը անզգուշությամբ պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս։

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակագը, ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Արտակ Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ըստ հիշյալ հոդվածի՝ անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելը  պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել