Հայտնի է 21-ամյա աղջիկներին վրաերթի ենթարկած երիտասարդի ինքնությունը

Սեպտեմբերի 19-ին, ժամը 19.30-ի սահմաններում,  անհայտ ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 4/Ա շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 21-ամյա երկու աղջիկների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 20-ին, ժամը 00.30-ին,  պարզվել է, որ վրաերթը կատարել է 1986 թ. ծնված Հայկ Հ.-ն` «Ֆոլքսվագեն Գոլֆ»  մակնիշի ավտոմեքենայով:
 
Ոստիկանության հաղորդմամբ՝ կատարվում է քննություն:
 
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել