Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյին՝ երկիրը պատուհասած «Մանուել» փոթորկի հետևանքով բազմաթիվ անմեղ զոհերի և հսկայածավալ ավերածությունների կապակցությամբ: Հանրապետության Նախագահը զոհվածների հարազատներին մաղթել է ոգու արիություն, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում:
Իրավաբան.net