Երիտասարդը աղջկան ծեծել է Նորքի 1-ին զանգվածում գտնվող այգում

23-ամյա Սպարտակ Արսենյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. օգոստոսի  15-ի երեկոյան Նորքի 1-ին զանգվածում գտնվող զբոսայգում վիճաբանել է Աննա Անտոնյանի  հետ, որի ընթացքում ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Այնուհետև, աղջկան  ծեծելու համար վիճաբանել է նրա մոր՝ Սերինե Սիմոնյանի հետ, որի ընթացքում ձեռքերով հարվածել է նրա ճակատային հատվածին՝  պատճառելով ֆիզիկական ցավ:

Նախկինում չդատված 23-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջդրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով:

Ինչպես տեղեկացնում է դատական տեղեկատվական համակարգը, ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել