Եթե կողմերից մեկը լրիվ կամ մասնակի կատարել է նոտարական վավերացում պահանջող գործարքը

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին կետ համաձայն` գործարքի նոտարական ձևը չպահպանելը հանգեցնում է գործարքի անվավերության: Նման գործարքն առոչինչ է:

Նույն հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ եթե կողմերից մեկը լրիվ կամ մասնակի կատարել է նոտարական վավերացում պահանջող գործարքը, իսկ մյուս կողմը խուսափում է գործարքի նոտարական վավերացումից, դատարանն իրավունք ունի, գործարքը կատարած կողմի պահանջով, այն վավեր ճանաչել: Այդ դեպքում գործարքի հետագա նոտարական վավերացում չի պահանջվում:

Գործարքի նոտարական վավերացումից անհիմն խուսափող կողմը պետք է մյուս կողմին հատուցի գործարքը կնքելու ուշացման հետ կապված վնասները:

Նշված դրույթը կիրառելու համար պարտադիր է որպեսզի գործարքը նախ չհակասի օրենքի, բացի այդ գործարքի պայմանները պետք է համապատասխանեն նոտարական վավերացում պահանջող գործարքի պահանջներին:

Նշենք, որ օրենքին հակասող գործարքների նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածը կիրառելի չէ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել