Որքա՞ն կտուգանվեք մայթին կայանելու համար

Երևանում շրջելիս այսօր ականատես ենք լինում, որ վարորդներն իրենց մեքենաները երբեմն կանգնեցնում են մայթերի վրա: Նշենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով դրա համար նախատեսված է տուգանք:

Մասնավորապես, տրանսպորտային միջոցների վարորդների կողմից մայթերին կայանելը կամ մայթերով երթևեկելը, բացառությամբ ճանապարհային նշաններով թույլատրված դեպքերի, ինչպես նաև ստորգետնյա կամ վերգետնյա հետիոտնային անցումներով երթևեկելը`առաջացնում են տուգանքի նշանակում 20 հազար դրամի չափով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել