Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցագործություն կատարած անձանց Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալելու դեպքում ձերբակալումն իրականացրած մարմինն անհապաղ տեղեկացնում է հետախուզման նախաձեռնողին՝ պահանջելով տվյալ պետության իրավասու մարմնի կողմից կայացված՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը կամ դատավճիռը:
Անձի ձերբակալման մասին հաղորդումն անհրաժեշտ փաստաթղթերի հետ անհապաղ ուղարկվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը ձերբակալման արձանագրությունն ստանալուց հետո ձերբակալման մասին անհապաղ տեղեկացնում է միջազգային հետախուզում հայտարարած պետության իրավասու մարմիններին և (կամ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:
Եթե անձի ձերբակալման պահից 72 ժամվա ընթացքում չի կայացվել նրան ժամանակավոր կալանավորելու մասին Հայաստանի Հանրապետության դատարանի որոշումը, ապա ձերբակալված անձը ենթակա է անհապաղ ազատման: