Աշտարակ քաղաքի բնակիչ 23-ամյա Աշոտ Անտոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պարբերաբար շրջելով Երևան քաղաքի փողոցներով, 2009թ-ից մինչև 2012թ. նոյեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում կատարել է ուրիշի գույքի 82 դրվագ գաղտնի հափշտակություններ: Բացի դա ապօրինի ձեռք է բերել և անձնական օգտագործման համար պահել զգալի չափերի` 0,83 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից:
Երիտասարդը կալանավորված է գործի քննությունը շարունակվում է:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net