Հայրության որոշման մասին կամ հայրության ճանաչման փաստի որոշման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա հայրության որոշման պետական գրանցումն իրականացվում է երեխայի հոր, մոր կամ այն խնամակալի (հոգաբարձուի), որի խնամակալության կամ հոգաբարձության ներքո է գտնվում երեխան, ինչպես նաև չափահաս երեխայի գրավոր դիմումների հիման վրա:
Հայրության որոշման պետական գրանցման մասին դիմումի հետ միաժամանակ ներկայացվում է հայրության որոշման կամ հայրության ճանաչման փաստի հաստատման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը (քաղվածքը):
Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք կարող են սահմանված կարգով լիազորել այլ անձանց՝ դիմելու հայրության որոշման պետական գրանցման համար:
Երեխայի հոր մասին տվյալները հայրության որոշման ակտի գրառման մեջ լրացվում են հայրության որոշման կամ հայրության ճանաչման փաստի հաստատման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա: