ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը բացառիկ դեպքերում կարող են հրապարակման պահից դատարանի կողմից հայտարարվել օրինական ուժի մեջ մտած, եթե դա չանելը անխուսափելիորեն կառաջացնի ծանր հետևանքներ կողմի համար: Նման ակտերը ենթակա են բողոքարման նույն դատարանի` օրինական ուժի մեջ չմտած ակտերի համար օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Նշված հոդվածի բովանդակությունն արտացոլված է նաև ՀՀ դատական օրենսգրքի 23 հոդվածի 4-րդ մասում:
Պետք է նկատի ունենալ, որ դատարանը գործով կայացված վճիռը կարող է հրապարակման պահից թողնել օրինական ուժի մեջ, եթե առկա են վերը նշված հոդվածով առկա իրավական հիմքերը, քանի որ վճռին հրապարակման պահից օրինական ուժի մեջ թողնելը պայմանավորված է վերը նշված հետևանքներից խուսափելու հետ:
Դատական ակտը դատավարական նորմերով սահմանված ընդհանուր կարգով` մեկամսյա ժամկետում, օրինական ուժի մեջ մտնելու դեպքում, (վճռի հարկադիր կատարումը կարող է ապահովվել միայն վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո) անշուշտ քաղաքացու համար կարող են առաջանալ անբարենպաստ և ծանր հետևանքներ: