Ավտովարորդներին ներկայացվող պահանջները

Ավտովարորդը պետք է ունենա «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` համապատասխան ավտոտրանսպորտային միջոցը վարելու անհրաժեշտ որակավորում:

Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնելու դեպքում ավտովարորդները, բացի որակավորման ընդհանուր պահանջներից, պետք է ունենան`
ա) կցորդով կամ կիսակցորդով փոխադրումների համար` բեռնատար ավտոմոբիլի կամ թամբային քարշակի բազային դասի ավտոմոբիլի վերջին 2 տարիների, իսկ լեռնային երթուղիների համար` վերջին 3 տարիների անընդմեջ վարման աշխատանքային փորձ.
բ) մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումների համար` B կարգի ավտոտրանսպորտային միջոցի վարման առնվազն մեկ տարվա փորձ.
գ) միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների համար՝ D կարգի ավտոտրանսպորտային միջոցի վարման վերջին մեկ տարվա կամ մարդատար տաքսի ավտոմոբիլներով փոխադրումների վերջին 2 տարվա աշխատանքային փորձ.
դ) ավտոբուսային փոխադրումների համար` միկրոավտոբուսային փոխադրումների իրականացման վերջին երկու տարվա աշխատանքային փորձ.
ե) լեռնային ավտոբուսային փոխադրումների համար` ավտոբուսային փոխադրումների իրականացման վերջին երկու տարվա աշխատանքային փորձ.
զ) միջքաղաքային, միջպետական և լեռնային երթուղիներով մինչև 16 տարեկան երեխաների խմբի փոխադրումների համար` վերջին երեք տարվա նշված երթուղիներով փոխադրումների իրականացման անընդմեջ աշխատանքային փորձ:

Գործող լեռնային երթուղուց ավտովարորդին այլ երթուղու սպասարկմանը տեղափոխելու դեպքում պետք է անցկացվի երկու օր տևողությամբ փորձաշրջան, իսկ լեռնային երթուղում ավտոբուսի մակնիշի փոփոխության դեպքում` չորս օր տևողությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել