Ուղևորն իրավունք ունի`
ա) ձեռք բերել տրանսպորտի ցանկացած տեսակի և ցանկացած երթուղու տոմս, եթե դրանք բաց են ուղևորափոխադրումների համար.
բ) տեղ զբաղեցնել ձեռք բերված տոմսին համապատասխան.
գ) տարիքը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում, առանց առանձին նստատեղերի հատկացման, անվճար իր հետ փոխադրել տրանսպորտի տվյալ տեսակի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տարիքային խմբի մեկ երեխա.
դ) իր հետ անվճար փոխադրել տրանսպորտի տվյալ տեսակի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափի ձեռքի ծանրոց.
ե) սահմանված սակագներով փոխադրման հանձնել տրանսպորտի տվյալ տեսակի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափերի ուղեբեռ.
զ) փոխադրման ընթացքում երկարացնել տոմսի գործողության ժամկետը.
է) մինչև փոխադրումն սկսվելը վերադարձնել տոմսը և փոխադրողի ցանկացած տոմսարկղում հետ ստանալ վճարված գումարը` վճարելով տոմսի ձևակերպման հետ կապված ծախսերը, փոխադրումից ուշանալու դեպքում`տրանսպորտի տվյալ տեսակի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարը.
ը) պահանջել փոխադրողի պատճառով հասցված վնասի հատուցում: