Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարը յուրաքանչյուր մուտքի համար գանձվում է հետևյալ տասնհինգօրյա դրույքաչափերով.
1. Թեթև մարդատար (մինչև 7 նստատեղով) ավտոմեքենաներիհամար` |
10000 դրամ |
2. Ավտոբուսների համար`
ա) մինչև 13 նստատեղով |
20000 դրամ |
բ) 13-ից մինչև 30 նստատեղով |
40000 դրամ |
գ) 30 և ավելի նստատեղով |
60000 դրամ |
3. Բեռնատար ավտոմեքենաների և ավտոգնացքների համար` |
|
ա) մինչև 1,5 տոննա բեռնատարողությամբ |
15000 դրամ |
բ) 1,5-ից մինչև 3 տոննա բեռնատարողությամբ |
25000 դրամ |
գ) 3-ից մինչև 5 տոննա բեռնատարողությամբ |
40000 դրամ |
դ) 5-ից մինչև 10 տոննա բեռնատարողությամբ |
65000 դրամ |
ե) 10-ից մինչև 20 տոննա բեռնատարողությամբ |
80000 դրամ |
զ) 20-ից մինչև 36 տոննա բեռնատարողությամբ |
110000 դրամ |
է) 36 և ավելի տոննա բեռնատարողությամբ |
150000 դրամ: |
Նշենք, որ այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարը վճարվում է դրանցով Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս:
Եթե այդ տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետությունում գտնվում են տասնհինգ օրից ավելի, ապա դրանցով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու յուրաքանչյուր լրացուցիչ տասնհինգ օրվա (կամ ավելի պակաս ժամկետի) համար կատարվում է նոր վճարում` օրենքով սահմանված դրույքաչափերով:
Ծանրաքաշ և մեծ եզրաչափերով ավտոտրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար վճարը վճարվում է մինչև երթուղի դուրս գալը:
Ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար վճարը վճարվում է յուրաքանչյուր եռամսյակ` մինչև այդ եռամսյակի առաջին ամսվա 20-ը: