Օրվա ընթացքում ավտովարորդի կողմից ավտոմոբիլի վարման առավելագույն տևողությունը, ներառյալ` արտաժամ աշխատանքը, չպետք է գերազանցի 9 ժամը, շաբաթվա ընթացքում` 48 ժամը:
Ավտովարորդների ամենօրյա անդադար հանգստի ժամանակը չպետք է պակաս լինի 10 ժամից, իսկ իրավասու մարմինների թույլտվությամբ` շաբաթվա 2 օրը 8 ժամից ոչ պակաս տևողությամբ:
Առանց ընդմիջման` 4 ժամից ավելի տևողությամբ, ընդհանուր օգտագործման ավտոտրանսպորտային միջոցի վարելն արգելվում է: