Ո՞ր մարմինն է տրամադրում ապահովագրական գործունեության լիցենզիա

Ապահովագրական գործունեության լիցենզիան Կենտրոնական բանկի կողմից տրվող ապահովագրական գործունեություն իրականացնելու թույլտվությունը հավաստող փաստաթուղթ է:

Լիցենզիան անժամկետ է: Այն չի կարող օտարվել, գրավադրվել կամ փոխանցվել:

Լիցենզիայում նշվում են լիցենզիայի համարը, տալու ամսաթիվը, լիցենզավորված Ընկերության լրիվ ֆիրմային անվանումը, գրանցման համարը, ապահովագրության տեսակը (ները) և դասը (երը):

Լիցենզիայի միասնական ձևը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

Լիցենզիան կարող է ուժը կորցրած ճանաչվել Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

Լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում պետք է եռօրյա ժամկետում Ընկերության կողմից վերադարձվի Կենտրոնական բանկ:

Լիցենզիայի կորստի դեպքում Ընկերությունն այդ մասին անհապաղ, բայց ոչ ավելի, քան հինգ օրվա ընթացքում հայտնում է Կենտրոնական բանկին: Ընկերության դիմումով Կենտրոնական բանկը տասնօրյա ժամկետում Ընկերությանը տրամադրում է լիցենզիայի կրկնօրինակը:

Ապահովագրական գործունեության լիցենզավորման ընթացակարգը սահմանվում է օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել