Դատախազը մեղադրական եզրակացությամբ գործն ստանալուց հետո պարտավոր է ընդունել հետևյալ որոշումներից մեկը

Դատախազը մեղադրական եզրակացությամբ գործն ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, պարտավոր է ընդունել հետևյալ որոշումներից մեկը`

1) հաստատել մեղադրական եզրակացությունը.

2) իր որոշմամբ մեղադրանքի ձևակերպումից հանել առանձին կետեր, որակել հանցագործությունն այն օրենքին համապատասխան, որն, ի տարբերություն մեղադրականեզրակացությամբ կատարված որակումից, նախատեսում է նվազ ծանր պատասխանատվություն, և այդ փոփոխություններով հաստատել մեղադրական եզրակացությունը.

3) իր ցուցումներով գործը վերադարձնել քննիչին` լրացուցիչ քննություն կատարելու կամ մեղադրական եզրակացությունը վերակազմելու համար.

4) կասեցնել քրեական գործով վարույթը.

5) կարճել քրեական գործի վարույթը կամ դադարեցնել քրեական հետապնդումը:

 

 Մեղադրանքը լրացնելու կամ այն առավել ծանր կամ փաստական հանգամանքներով նախորդ ներկայացված մեղադրանքից էապես տարբերվող մեղադրանքովփոխարինելու հիմքերի առկայության դեպքում դատախազը պարտավոր է գործը վերադարձնել քննիչին` լրացուցիչ մեղադրանք առաջադրելու կամ մեղադրանքը փոխելուհամար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել