Ի՞նչ կարգով է ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձը մասնակցում քննչական գործողություններին

Կարգապահական մեկուսարանի վարչակազմը պարտավոր է քննիչի, հետաքննություն կատարող անձի, դատախազի, դատարանի   կողմից ներկայացված համապատասխան փաստաթղթի հիման վրա ապահովել`

1) հարցաքննության կամ այլ քննչական գործողություններին մասնակցելու համար` ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձի դուրսբերումը մենախցից ժամը 10:00 – 18:00-ն, օրենքով սահմանված բացառիկ դեպքերում` նաև այլ ժամերի,

2) քննչական գործողություններ, դատահոգեբուժական և այլ փորձաքննություններ անցկացնելու համար կարգապահական մեկուսարանում համապատասխան տարածքներ կամ սենյակներ տրամադրելը:

  Ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձի յուրաքանչյուր դուրսբերումը մենախցից կատարվում է կարգապահական մեկուսարանի հերթապահի կամ կարգապահական մեկուսարանի պետի գիտությամբ:

 

Դրա մասին կառավարման լիազոր մարմնի կողմից հաստատված համապատասխան գրանցամատյանում նշվում են ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձի տվյալները, երբ է մենախցից դուրս բերվել և երբ վերադարձվել:

 

  Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել