Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված ինքնագլուխ վայրի պտուղներ, ընկույզ, սունկ, հատապտուղ հավաքելու համար

Ինքնագլուխ վայրի պտուղներ, ընկույզ, սունկ, հատապտուղ և այլն հավաքելն այն անտառամասերում, որտեղ դա արգելված է կամ թույլատրվում է միայն անտառատոմսերով` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 1000 ՀՀ դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 20 000 ՀՀ դրամի չափով:

Վայրի պտուղներ, ընկույզ, հատապտուղ և այլն հավաքելը դրանք հավաքելու համար սահմանված ժամկետների և եղանակների խախտմամբ` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 5000 ՀՀ դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 25 000 ՀՀ դրամի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել