Չհասցրեց գողությունն ավարտին հասցնել

Սեպտեմբերի 14-ին, ժամը 09.05-ին, մի քաղաքացուց ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ իր տնից գողություն է կատարվել և գողին բռնել են:

Մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 06.00-ի սահմաններում, 1966 թ. ծնված Էդվարդ Գ.-ն դուռը կոտրելով մուտք է գործել նշված բնակարան, սակայն չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել և բռնվել է հարևանների կողմից:
Ոստիկանության փոխանցմամբ՝ Էդվարդ Գ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

 

Իրավաբան. net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել