Արտակարգ իրավիճակների դեպքում կարգապահական մեկուսարանի գործունեության առանձնահատկությունները

Տարերային կամ տեխնածին աղետների, կարգապահական մեկուսարանի տեղակայման շրջանում արտակարգ իրավիճակի, զանգվածային անկարգության, ինչպես նաև կարգապահական մեկուսարանում պահվողների կողմից զանգվածային անհնազանդության կամ կարգապահական մեկուսարանի վրա հարձակման իրական վտանգի դեպքում կարգապահական մեկուսարանի պետը դրա մասին անհապաղ հայտնում է ռազմական ոստիկանության վարչության պետին և ձեռնարկում իրավիճակից բխող անհրաժեշտ միջոցներ: Կարգապահական մեկուսարանում արտակարգ իրավիճակ հայտարարվելու բոլոր դեպքերում և ցանկացած իրավիճակներում կարգապահական մեկուսարանի վարչակազմի հիմնական խնդիրը փախուստի և խմբակային անկարգությունների կանխումն է` կարգապահական մեկուսարանում պահվող անձանց կյանքի ու առողջության հնարավոր պահպանմամբ:

Կարգապահական մեկուսարանում արտակարգ իրավիճակ հայտարարվելու դեպքում դրա մասին անհապաղ հաղորդվում է կարգապահական մեկուսարանում պահվող անձանց` ներքին ռադիոցանցի կամ բարձրախոսի միջոցով:

Կարգապահական մեկուսարանում արտակարգ իրավիճակ հայտարարվելու դեպքում դադարեցվում է ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց տեղաշարժը, նրանք մնում են այնտեղ, որտեղ գտնվել են արտակարգ իրավիճակ հայտարարվելու պահին` մինչև կարգապահական մեկուսարանի վարչակազմի ներկայացուցչի նոր հրահանգը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել