Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն

Մոսկվան և Անկարան այժմ համաձայնեցնում են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների առաջիկա հանդիպման ժամկետներն ու վայրը: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Գրում է Ermenihaber.am-ը։

«Երբ Պուտինը զանգահարել էր Էրդողանին և շնորհավորել վերընտրվելու կապակցությամբ, նախագահները հաստատել են տեսանելի ապագայում երկկողմ հանդիպում անցկացնելու մտադրությունը։ Թե երբ ու որտեղ այն կկայանա, դեռ պետք է համաձայնեցնել՝ հաշվի առնելով երկու նախագահների աշխատանքային գրաֆիկները», – նշել է Պեսկովը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել