Լատվիայի Սեյմը ընտրել է երկրի նոր նախագահին։ Պաշտոնը զբաղեցնելու է ներկայիս արտաքին գործերի նախարար Էդգար Ռինկևիչը, փոխանցում է Meduza-ն։
Ռինկևիչի թեկնածությունն առաջադրել է վարչապետի «Նոր միասնություն» կուսակցությունը։ Ընդ որում, իշխող կոալիցիայի ոչ բոլոր կուսակցություններն են աջակցել ԱԳՆ ղեկավարի թեկնածությանը, ուստի նրան ընտրելու համար պահանջվել է քվեարկության երեք փուլ։ Վերջին փուլում Ռինկևիչը ստացել է 52 ձայն (նվազագույնը՝ 51)։
Նախագահի պաշտոնում Ռինկևիչը կփոխարինի Էգիլս Լևիտսին, ով այս պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականից։ Լևիտսն այս ընտրություններին չմասնակցեց:
Հիշեցնենք, որ Լատվիան խորհրդարանական հանրապետություն է։ Նախագահը պետության ֆորմալ ղեկավարն է, բայց նա ավելի քիչ լիազորություններ ունի, քան վարչապետը: Ռինկևիչը դարձավ Լատվիայի յոթերորդ նախագահը 1991 թվականին երկրի անկախության վերականգնումից հետո։
Ռինկևիչը դարձավ աշխարհի երկրորդ բացահայտ ԼԳԲՏ անձը, ով զբաղեցրել է պետության ղեկավարի պաշտոնը։ Առաջինը Պաոլո Ռոնդելլին էր, ով 2022 թվականին զբաղեցրել է Սան Մարինոյի կապիտան-ռեգենտի (ղեկի) պաշտոնը։