Ովքե՞ր կարող են որպես ներկայացուցիչ հանդես գալ ՀՀ սահմանադրական դատարանում

Կողմերը սահմանադրական դատարանում կարող են հանդես գալ անձամբ և (կամ) ներկայացուցիչների միջոցով:

Կողմի ի պաշտոնե ներկայացուցիչ կարող են հանդես գալ սահմանադրական դատարան դիմում ներկայացրած մարմնի ղեկավարը, վիճարկվող ակտն ընդունած մարմնի ղեկավարը, պատգամավորների առնվազն մեկ հինգերորդը ներկայացնող որևէ պատգամավոր` «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Սահմանադրական դատարանում որպես կողմի ներկայացուցիչ կարող են հանդես գալ նրա լիազորած անձինք` պաշտոնատար անձը կամ այն փաստաբանը կամ բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող կամ սահմանադրական իրավունքի ոլորտում գիտական աստիճան ունեցող անձը, որի լիազորությունները հավաստված են օրենքով սահմանված կարգով:

Յուրաքանչյուր կողմ սահմանադրական դատարանում կարող է ունենալ ոչ ավելի, քան երեք ներկայացուցիչ:

Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության, վճռաբեկ դատարանի, մարդու իրավունքների պաշտպանի, գլխավոր դատախազի ներկայացուցիչները, որոնք ցանկանում են մասնակցել սահմանադրական դատարանի նիստին, կարող են դիմել սահմանադրական դատարան և նախապես ստանալ քննվող գործին առնչվող նյութերը, իսկ դատաքննության ընթացքում կարող են հրավիրյալների կարգավիճակով պարզաբանումներ տալ սահմանադրական դատարանի հարցերին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել